ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Ստամբուլ ժամանած չինուհուն արտաքսել են Թուրքիայից եւ հետ վերադարձրել Չինաստան այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է թուրքական Yeni Safak-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարն այդ քայլը հիմնավորել է նրանով, որ իրենք պարզապես նախազգուշական միջոցներ են ձեռնարկում։
Նշենք, որ ներկայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 830 է, մահացածների թիվը՝ 30։։