Սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում է ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ խաղաղարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սա միայն քաղաքական, դիվանագիտական խնդիր չէ։ Սա մեր ազգային, պետական գոյության և ինքնության հարցն է։ Այս մասին այսօր «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ 

«Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիության մթնոլորտում է գործում ողջ տարածաշրջանոււմ, դրա վկայությունն էր նաև վերջին զարգացումները»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը ընդգծեց, որ սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում է ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ խաղաղարար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ--00—ԼՀ