ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը «Զվարթնոց» օդանավակայանից, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունը։
Միհրանյանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, Երևան էր ժամանել նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։
--00—ՅՄ