Առեղծվածային դեպք՝ «Զվարթնոց»-ում․ Բրազիլիայի քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

photo_2024-08-13_11-10-03

Օգոստոսի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու՝ մահացած վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածը Բրազիլիայի քաղաքացի 30-ամյա Առաուջոլիմա Լուկասինն է։

Ըստ նախնական տեղեկությունների նա «Զվարթնոց» օդանավակայանից հիվանդանոց է տեղափոխվել «սիրտ-թոքային անբավարարություն» ախտորոշմամբ։ 

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները ունեն օպերատիվ տեղեկություն, որ քաղաքացու մահվան մեղավորները մաքսայինի աշխատակիցներն են։ Քննիչի որոշամամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

--00—ՅՄ