ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի լինել այս երկրի ղեկավարը, այլ լուծում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ով միացել է Կառավարության առջև լուռ ակցիա իրականացնող քաղաքացիներին:
Հարցին` Կառավարությունը կընդառաջի՞ զոհված զինծառայողների ծնողների պահանջին, կչեղարկի՞ Սեպտեմբերի 21-ի տոնական համերգը, Միհրանյանը պատասխանել է.
«Թքել եմ կառավարության և մյուսների վրա, նրանք էլ ծնողների պահանջի վրա թքած ունեն: Երբ այսօրվա ղեկավարը դադարի լինել ղեկավար, հանգուցալուծումը դա է, մնացած ամենը դատարկախոսություն է»:
--00--ԱԹ