Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 25 հատ ձկնորսական ցանց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

իգ

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

«Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում։

Միջոցառումներին տեղում հետևել են էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, ինչպես նաև ծառայության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

--00—ԼՀ