ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված որսի և վաճառքի արգելքի ընթացքում դեկտեմբերի 9-26-ի խստացված շուրջօրյա միջոցառումների ժամանակ մայրաքաղաքի ու ՀՀ մարզերի շուկաներում և բացօթյա վաճառակետերում, մայրուղիներում, Սևանա լճի ջրային ավազանում ու ափամերձ տարածքներում հայտնաբերել և առգրավել են՝
- 32 լողամիջոց
- 695 կգ ձուկ
- 1 ապօրինի վաճառք
- 3 ապօրինի տեղափոխում
- 6 ձկնագողություն:
Լճից դուրս են բերվել՝
- 879 ձկնորսական ցանց
- 119 խեցգետնորսիչ:
Շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը՝ 3.473.830 դրամ է։
Հարուցվել է 3 վարչական և 7 քրեական վարույթ։
Առգրավված ձկները համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել են հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններ։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շուրջօրյա խստացված վերահսկողություն կիրականացվի նաև տոնական օրերին։
--00—ԼՀ