Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սս

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը թվային խուզարկության է ենթարկվել՝ դատարանի որոշման հիման վրա՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման և վկայի կարգավիճակ ունենալու պայմաններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» մերժելու եւ պատգամավորական մանդատը վայր չդնելու մասին, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ 

Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Այլ խոսքով՝ քննիչը ծանոթացել էր հեռախոսի բովանդակությանն ու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները հասանել էին դարձել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։

--00—ՍՊ