ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Սևաստոպոլի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո զոհերի թիվը հասել է երեքի, գրեթե 100 մարդ վիրավորվել է: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը:
«Զոհերի թիվը հասել է 3-ի. երկու երեխա է մահացել և մեկ մեծահասակ։ Հանցագործ Կիևի ռեժիմը օրը ցերեկով կասետային զինամթերք կրող բալիստիկ հրթիռներով հարվածել է Սևաստոպոլին: Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ԼՀ