ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի արձակած ԱԹՍ-ները խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

նն.p

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը սահմանամերձ երեք մարզերում խոցվել է ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրության համաձայն՝ 12 անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի մարզում, մեկական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց առավոտյան տեղեկագրում հաղորդել են, որ գիշերվա ընթացքում ռուսական բանակը երկու բալիստիկ հրթիռ և 38 կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ։ Դրանցից 30-ն, ինչպես պնդում են ուկրաինացի զինվորականները, հաջողվել է խոցել Նիկոլաևի, Վիննիցայի, Սումիի, Կիրովոգրադի, Խերսոնի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ