ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
ՌԴ իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում 105 արկ են արձակել Բելգորոդի մարզի վեց շրջանների վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Շեբեկինոյի քաղաքային շրջանում 10 գնդակոծության ընթացքում 55 զինամթերք է արձակվել մի շարք բնակավայրերի վրա, հարվածներ են հասցվել ինը անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնցից մեկը խոցվել է: Վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ, վնասվել են մեքենաներ, բազմաբնակարան շենքեր, մասնավոր տնային տնտեսություններ, վարչական շենք, ինչպես նաև վնասվել է էլեկտրահաղորդման գիծ։
Գրայվորոնի քաղաքային շրջանի գնդակոծումների ընթացքում վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչ, վնասվել են երկու մասնավոր տուն, երկու ավտոմեքենա և սոցիալական օբյեկտ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ