Կիևը հայտնում է, որ ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

ֆֆֆ

Կիևը հայտնում է, որ ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մարմին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ աճյունների մեծ մասը՝ 451-ը, վերադարձվել են «Դոնեցկի ուղղությունից»։ Այս հատվածում՝ մասնավորապես Պոկրովսկի հանքարդյունաբերական և տրանսպորտային հանգույցի համար արդեն տևական ժամանակ է՝ թեժ մարտեր են մղվում։

--00—ԼՀ