ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Մոսկվայի Մեծ թատրոնի «Շչելկունչիկ» բալետը դեկտեմբերի 30-ին և 31-ին ուղիղ եթերով կցուցադրվի ոչ միայն Ռուսաստանի կինոթատրոններում, այլև Հայաստանում, Բելառուսում և ԱՄԷ-ում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ռուսաստանի մշակույթի նախարարությանը:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 ներկայացում կանցկացվի Ռուսաստանում և արտերկրում։ Բալետը կցուցադրվի 112 քաղաքների ավելի քան 300 կինոթատրոններում, այդ թվում՝ Դուբայում, Երևանում, Մինսկում և Գրոդնոյում։
--00—ՅՄ