Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, ամբողջությամբ կփոխհատուցեմ, «Նոր տարվա նվեր» էր ինձ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱՄՆ կատարած այցից հետո ես իմացա թե ինչ գնով են ձեռք բերվել տոմսերը, անկեղծ ասած  ես ապշած էի այդ թվերից։ Այս մասին այսօր գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ քաղաքապետի, այդտեղ անտարբերության և անպատասխանատվության խնդիր կա։

«Նոյեմբերի 22-ի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, եթե մի օր ուշ ձեռք բերվեր հնարավոր է, կրկնակի ավել գումար վճարվեր»,- ասաց Ավինյանը։

«Ես որոշում եմ կայացրել այդ ծախսը ամբողջապես փոխհատուցել»,- ասաց նա և ավելացրեց, որ դա «Նոր տարվա նվեր» էր իր համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ