ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Թուրքական պետական Anadolu գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը պաշտոնական այց կկատարի ԱՄՆ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հանդիպումներում քննարկվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
--00—ԼՀ