Հուլիսի 15-16-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

մի.

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։ 

Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։

Նախորդ երկու ազգային զեկույցները  ներկայացվել են համապատասխանաբար 2018թ. և 2020թ.։

--00—ԼՀ