ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է 2025 թվականի պաշտպանության բյուջեն, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը ստորագրել է 2025 ֆինանսական տարվա Պաշտպանության ազգային թույլտվության ակտը», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ 895 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն համաձայնեցվել էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից։
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 18-ին, հաղորդվեց, որ բյուջեի առաջարկը ներառում է միջոցներ՝ ուժեղացնելու ԱՄՆ ներկայությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, բարձրացնելու զինվորականների վարձատրությունը, յոթ նոր նավ կառուցելու և երկրի պաշտպանական արդյունաբերական բազայի ամրապնդմանը:
--00—ՅՄ