Երևանում տաքսի ծառայություն իրականացնողի համար սահմանվել են լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

տա.

Երևանում տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար ավագանին սահմանել է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես, հաշվի են առնվելու մեքենայի շահագործման տարեթիվը, նախորդ տարվա ընթացքում վարչական իրավախախտումներ կատարած լինելու, վարորդի բուժզննում անցած լինելը, ինչպես նաև մեքենայի հիբրիդային կամ  էլեկտրական շարժիչով աշխատելու հանգամանքը: 

 Հավաստագրմամբ Երևանի քաղաքապետարանը ցանկանում է բարելավել տաքսի ծառայության որակը: Հավաստագրումը կրում է բացառապես կամավոր բնույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՀ