Վերածնված «Արցախ» նվագախումբն անդրանիկ համերգն է ներկայացրել, Սրբազանը գոտեպնդման խոսք է ուղղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

dd

Դեկտեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյան): Հայտնում են Արցախի թեմից։ 

Երեկոն բացվեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի աղոթքով և սրտաբուխ խոսքով: Սրբազան հայրն օրհնեց և մաղթեց, որ շարունակական լինի՝ Աստծո օրհնությամբ:

Համերգը հնարավոր է դարձել Արցախի կամերային նվագախմբի հիմնադրամի համահիմնադիրներ Հասմիկ Պապյանի, Արտակ Բեգլարյանի և Նարեկ Հախնազարյանի ջանքերով։

Միջոցառման գլխավոր հովանավորն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։

Համերգից առաջ բացվել էր ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթն ուղղվելու է արցախցի երեխաներին:
 

--00—ՍՊ