ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ադրբեջանի կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ որ չորեքշաբթի օրը Ղազախստանի Ակտաու քաղաքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ռուսական «երկիր-օդ» հրթիռը։
Կառավարության աղբյուրների համաձայն՝ հրթիռը արձակվել է Գրոզնիից Բաքու թռչող ինքնաթիռի վրա Գրոզնիի երկնքում ԱԹՍ-ի ակտիվացման ժամանակ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռին շատ մոտ։
Կառավարական աղբյուրները Euronews-ին հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, չնայած օդաչուների խնդրանքին, և նրանց հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու ուղղությամբ։
Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խլացվել են ծովի վրայով թռիչքի ողջ ընթացքում։
--00—ՅՄ