ՌԴ ԱԳ նախարարի երազանքն է մասնակցել «Սպարտակի» մարզմանը․ նա մասնակցել է ամանորյա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_2

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, հետևելով արդեն ձևավորված բարի ավանդույթին, կրկին մասնակցել է #ЁлкаЖеланий ամենամյա բարեգործական միջոցառմանը։

Այս տարի Սերգեյ Վիկտորովիչն ընտրել է չորս ամանորյա «գնդակ»՝ ՌԴ փոքրիկ բնակիչների նվիրական երազանքներով։

13-ամյա Պոլինան երազում է հանդիպել Նիկոլայ Ռաստորգուևին, 12-ամյա Մատվեյը, ով երազում է ներկա գտնվել Լյուբե խմբի համերգին, ինչպես նաև 13-ամյա Իվանը, ով ցանկանում է մասնակցել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզմանը և 5 տարեկան Յուրին, ով ցանկանում է Ամանորին անվաչմուշկներ ունենալ։

Սերգեյ Վիկտորովիչը շնորհավորել է բոլորի Ամանորը և վստահեցրել, որ մեծ հաճույքով կկատարի երեխաների նվիրական ցանկությունները։

Նախարարը հատկապես նշել է, որ իր երազանքն է մասնակցել «Սպարտակի» մարզմանը։

--00—ՅՄ