Պետության հերն էլ անիծեն, Սյունիքն էլ տան, մեկ է՝ Փաշինյանը հրաժարական չի տալու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Փաշինյանի` Մոսկվա չգնալը ցուցադրական քայլ էր, այն մեսիջ էր Արևմուտքին, որ ես խաղալիք չեմ, ինչ որոշում եմ՝ դա էլ անում եմ։ Այս ամենը տեղավորվում է արևմտյան էքսպանսիայի մեջ, Փաշինյանը ցանկանում է «գրավել» Արևմուտքը և բերել նրանց այստեղ։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։

Խոսելով բանավեճի հրավերից, Խաչատրյանը նշեց, որ այդ ամենը անլուրջ է, Փաշինյանը սուտ պնդում է անում, որը քննարկելու ենթակա չէ։

«Փաշինյանը Ծոփքից թող սկսի, հաջորդը Տիգրան Մեծին, Արտաշեսին, Արշակ Երկրորդին է բանավիճի հրավիրելու, ապացուցի, որ մեղավոր են»։

Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա բանախոսը նշեց, որ հրեշավոր նկարագիր ունի իշխանությունը, իրենց սխալները տեսնելուց հետո էլ չեն հեռանա։ «Պետության հերն էլ անիծեն, Սյունիքն էլ տան՝ Փաշինյանը հրաժարական չի տալու»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։