ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Մատենադարանում ներկայացված նոր ցուցադրությունը նվիրված է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային: Այդ մասին հայտնում են Մատենադարանից:
Ներկայացված են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր՝ սկսած 11-րդ դարից:
Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ավետարանիչների խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը:
--00—ՍՊ