5500-ից ավելի արցախցի ՀՀ քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

դ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
 
«Դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- հայտնեցին ՄՔԾ-ից։
 

 

--00—ՍՊ