ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
2024-ին 24News-ի էկրանին հայտնվեց «Մարդիկ Արցախից» հաղորդաշարը, որն արցախցիների իրական պատմությունների մասին է։ Պայքարի, շրջափակման, պատերազմի ու գաղթի մասին պատմում էինք մենք՝ արցախցիներս։ Տարեմուտից առաջ ամփոփել ենք անցնող տարին։ Արցախյան բոլոր պատերազմներում հազարավոր լույս տղաներ են անմահացել, «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում պարբերաբար հյուրընկալվել ենք նաև զոհված հերոսների ընտանիքներում։
Հաղորդման շրջանակում ներկայացրել ենք արցախյան ավանդույթները՝ ժենգյալով հացի պատրաստումից մինչև ընտանեկան հետաքրքիր սովորույթներ։
Այս ընթացքում խոսել ենք կորցրածի, Արցախում թողածի ու մեզ հետ բերածի մասին, արժեքների, «Հակարի» կոչվող սարսափի, դժոխքի ու դրախտի ճամփաբաժանի մասին, միասին հուզվել ենք, կարոտել ու միմյանց հույս տվել։
Հաղորդման շրջանակում տաղավարում, զրուցել ենք պատմամշակութային ժառանգության հիմնախնդրից, քննադատել ենք ինքներս մեզ, ընդունել մեր սխալները, խոսել պատերազմի դաժանությունից և ողջ մնալու բանաձևից։
Պայքարից մինչև շրջափակում, պատերազմից մինչև գաղթ ու վերադարձի տեսլական. մանրամասները` տեսանյութում։
--00—ՍՊ