Վեհափառի օրհնությամբ Սբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել օրացույց՝ Արցախի եկեղեցիներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

d
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և աշխատասիրությամբ Մայր Աթոռի Թանգարանների՝ Սբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել 2025 թ. օրացույց-ալբոմը՝ նվիրված Արցախի վանքերին և եկեղեցիներին:
 
12 մեծադիր էջը ներկայացնում է Արցախի 12 հինավուրց վանք ու եկեղեցի, որոնք այսօր վտանգված են, որոնցից որոշներն այլևս չկան...
 
Պատկեր և պատգամ՝ ահա օրացույց-ալբոմի առաքելությունը:
 
Հայոց արդար դատը և պահանջն անժամանակ է. մնում է Հայոց միտքը լինի արթուն, պայծառ և վճռական. Եկեղեցին Հայկական ընդմիշտ հույսի, լույսի և զորեղ Հայրենիքի համար տքնող է և մաքառող:
 
Թող Արդար Աստված լինի մեզ ապավեն և զորավիգ:
 
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

 

--00—ՍՊ