Հայաստանից մեկնել, չի վերադարձել 11 հազար 412 տեղահանված արցախցի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

յ

Արցախի տեղահանումից հետո թվերը, թե քանի անձ է տեղահանվել, մինչ օրս էլ տատանվում են և հստակ չեն։ Արցախցիների մի մասն, ըստ տեղացիների, անգամ չեն էլ հաշվառվել և հենց առաջին իսկ օրը լքել են Հայաստանը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:

Աղբյուրը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով.

  1. Քանի անձ է բռնի տեղահանվել Արցախից։
  2. Բռնի տեղահանվածներից քանիսն են լքել Հայաստանը անվերադարձ։
  3. Բռնի տեղահանվածներից քանիսն են այժմ Հայաստանում։

 «Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։ Այս մասին հայտնել էր ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

 ԼՂ-ից տեղահանվածների փախստականի կարգավիճակը երկարաձգվել է ևս մեկ տարով։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ՍՊ