Արխիվային լուսանկար՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի ընտանիքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

l

Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի դուստրը` Իննան, հրապարակել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող հոր հետ իրենց ընտանեկան արխիվային լուսանկարը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը:

--00—ՍՊ