ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․
«Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված.
«Ի. Վաղքրիստոնեական ժայռափոր համալիրի եկեղեցու հյուսիս-արևելյան պատին, եկեղեցու նախնական հարդարանքին պատկանող, շրջանի մեջ ներառված հավասարաթև խաչաքանդակից վերև անկանոն բոլորգրով. «Դիդոյ»: Անձանունն այլուստ վկայված չէ:
Կարելի է ենթադրել, հնարավոր կապը «Դադոյ» անվան հետ, ինչպես որ կոչվում է Դադիվանքը ժամանակագրորեն առաջին վկայության մեջ: Մովսես Դասխուրանցին «Պատմութիւն Աղուանից» երկում՝ 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ գրում է. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340)»:
--00—ՍՊ