Նոր մանրամասներ՝ Տիրան Խաչատրյանի ձերբակալությունից․ պաշտպանական խումբը հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

ս

Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով։

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների:

Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես:

 


 

 --00—ՍՊ