Գունկոն նշել է, թե ինչ շանսեր կունենար Հայաստանի ընտրանին Ռուսաստանի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

f

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն պատասխանել է հարցին, թե ինչպես կարող էր ավարտվել Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների ընկերական հանդիպումը։

«Շատ հետաքրքիր հանդիպում կլիներ։ Չի կարելի միանշանակ ասել, որ Ռուսաստանի հավաքականը կլիներ ֆավորիտ։ Տեսականորեն՝ գուցե, բայց հնարավորությունները հավասար կլինեին»,- Գունկոյի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։

Ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլային միությունը գտնվում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի սահմանած պատժամիջոցների տակ։ Այս պայմաններում Ռուսաստանի հավաքականը կարող է անցկացնել միայն ընկերական հանդիպումներ։ Թե երբ կարող են պատժամիջոցները վերացվել կամ թուլանալ, դժվար է ասել։

 --00—ՍՊ