Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

photo_2025-01-06_14-48-54

Հյուսիսային Կորեան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «Ռյոնհապ»-ը ՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեին։ 

Արձակումն իրականացվել է Փհենյանի շրջանից տեղական ժամանակով ժամը 12-ին, հայտնել են կոմիտեից: Սա ԿԺԴՀ-ի այս տարվա հրթիռի առաջին արձակումն է։ Նշվում է, որ արձակումն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ՝ Հարավային Կորեա այցի ֆոնին:

--00—ՅՄ