ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Հունվարի 25-ին Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է ռազմավարական թևավոր հրթիռ, որը նախատեսված է սուզանավերից ցամաքային թիրախներին հարվածելու համար։ Արձակումը դիտել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Արձակված հրթիռները մոտ 7500 վայրկյանում անցել են 1500 կմ տարածություն և խոցել թիրախները։ Այսպիսով, թռիչքի միջին արագությունը կազմել է 720 կմ/ժ։
Փորձարկումը չի ազդել հարևան երկրների անվտանգության վրա, նշել են գործակալությունից։
--00—ՅՄ