ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Իրանի և Ադրբեջանի միջև սահմանը միշտ եղել և մնում է խաղաղության և բարեկամության սահման: Այդ մասին հայտարարել է իրանցի գեներալ Քասեմ Ռեզային։
«Իրանի Իսլամական Հանրապետության սահմանները մեզ համար կարևոր ռազմավարական աշխարհագրական կետեր են, ուստի այս տարի մենք այցելեցինք և գնահատեցինք հարևան երկրների հետ ընդհանուր սահմանները, և այդ գործընթացը շարունակվում »,- նշել է նա։
ԻՀՊԿ հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը շատ ընդհանրություններ ունեն․ «Երկու երկրների և ժողովուրդների միջև հաստատվել են բազմաթիվ տնտեսական, քաղաքական, սոցիալական և մշակութային կապեր: Մենք միշտ ձգտում ենք հեշտացնել և բարձրացնել այդ հարաբերությունների մակարդակը»:
--00—ՍՊ