ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Իրանը պետք է ներողություն խնդրի մեզանից։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը․
«Սա առաջին դեպքը չէ, երբ մի տարածաշրջանից մի հոգևորական, որը միշտ ատելություն է տարածում, իրեն նման կերպ է պահում։ Արդեբիլի հոգևորականը բազմիցս վիրավորել է մեր երկիրը, մեր ժողովրդին և անձամբ ինձ։
Այս անգամ վիրավորել են Թուրքիայի և Ադրբեջանի պետությունների ղեկավարներին։ Նա պետք է պատժվի, հեռացվի պաշտոնից, և Իրանը պետք է կրկին ներողություն խնդրի մեզանից»,- նշել է Ալիևը։
--00—ՍՊ