Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Screenshot_10

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ Երևանում նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Ադրբեջան։

Հաղորդվում է, որ Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում նա այցելել է Ադրբեջան՝ նպատակ ունենալով ամրապնդել դիվանագիտությունը և կապերը քաղաքականության և անվտանգության ոլորտներում։

--00—ՅՄ