Լեհաստանը կազմ-պատրաստ է` աջակցելու ՀՀ-ին, խաղաղությունը շատ կարևոր է նաև Եվրոպայի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ սահմաններում։ Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

«Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք այն ցուցաբերել»,-ասաց Դուդան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ