ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Ադրբեջանը պնդում է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք կբացեն։ Նրանք պարտադրանքի մեթոդը շարունակում են, վերջնագիր է ներկայացնում հայ ժողովրդին և ՀՀ իշխանությանը, իսկ Փաշինյանի գործողությունները ոչ ադեկվատ են, նա զբաղված է խրախճանքով և կենցաղային հարցերով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, «միջանցքի» հետ կապված խնդիրներ կան, որոնք մտահոգել են Իրանի ԱԽ քարտուղարին, դրա համար է նա այցելում ՀՀ և Ադրբեջան։ «Իրանը տարբեր զգուշացումներ է արել, որ եթե այդ տարածքում բախում լինի, իրենց համար ևս անվտանգության հարց է լինելու։ Այլ ելք չկա, ամբողջ ռեսուրսը պետք է մոբիլիզացնել, փոքր ուժերով անգամ պետք է համախմբվենք և մեր խնդիրները լուծենք»,- հավելեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ