Հայտնաբերվել են Ապարանում ամանորյա զարդարանքի խաղալիքները գողացած «ձմեռ պապն» ու «ձյունանուշը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

dd


 Երեկ՝ հունվարի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ 2 քաղաքացի՝ կին և տղամարդ, Ապարան քաղաքում գողություն են կատարում՝ ամանորի զարդարանքի խաղալիքներ տանելով։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել օպերացիա և այն կրում է «Գտնել ու վնասազերծել լոբու փայտը իբրև ձեռնափայտ օգտագործող կեղծ ձմեռ պապուն ու ձյունանուշին» անունը։

Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում այդ կինն ու տղամարդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի տարբեր հատվածներից գողացել են ամանորի զարդարանքի տարբեր տեսակի խաղալիքներ։

Հունվարի 8-ին ոստիկանները պարզում են, որ այդ անձինք Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Ա․-ն և նրա կինը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Հերիքնազ Ն․-ն են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00—ՍՊ