ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ անիրատեսական է Ռուսաստանին դուրս մղել նախկին ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից, ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը՝ հավելելով, որ աշխարհի մյուս առաջնորդները սկսում են հասկանալ այս դիրքորոշումը։
«Անիրատեսական է ասել, որ կարող եք յուրաքանչյուր ռուսի դուրս մղել ուկրաինական հողի յուրաքանչյուր թիզից, ներառյալ Ղրիմը: Նախագահ Թրամփը ճանաչել է այդ իրականությունը, և ես կարծում եմ, որ կարևոր է, որ աշխարհը սկսի դա ճանաչել», - ասել է խորհրդականը ABC-ի եթերում:
--00—ՅՄ