Լոնդոնը մի քանի շաբաթ առաջ տասնյակ «Storm Shadow» հրթիռներ է մատակարարել Կիևին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_3

Մի քանի շաբաթ առաջ Մեծ Բրիտանիան տասնյակ «Storm Shadow» թևավոր հրթիռներ է մատակարարել Ուկրաինային, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը վերջերս Ուկրաինային մատակարարել է ևս մի քանի տասնյակ «Storm Shadow» թևավոր հրթիռներ։ Սա առաջինն է (առաքման դեպք - խմբ.) վարչապետ Քիր Սթարմերի օրոք», - ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Նշվում է, որմատակարարման մասին հրապարակայնորեն չի հայտարարվել, դրանք կատարվել են մի քանի շաբաթ առաջ՝ Կիևի հեռահար հրթիռների պաշարը սպառվելուց հետո։

--00—ՅՄ