Սիրիայի նոր իշխանությունները մտադիր են կրթությունն անվճար դարձնել երկրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Capture

Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են կրթությունը երկրում անվճար դարձնել։ Այս մասին հայտարարել է անցումային կառավարության կրթության նախարար Նազիր ալ Քադիրին քաթարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կառավարությունը հավատարիմ է կրթությունն անվճար դարձնելու գաղափարին։ Սա յուրաքանչյուր սիրիացու իրավունքն է: Մենք աշխատում ենք նոր կրթական նախագծի վրա, որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի ձգտումներին», - ասել է նա:

Նախարարի խոսքով՝ Սիրիայում 350 հազար ուսուցիչ կա։ «Սիրիացի ուսուցչի ամսական աշխատավարձն ընդամենը 20 դոլար է, քայլեր են ձեռնարկվում այն ​​բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է նա։

«Մենք ծանր ժառանգություն ենք ստացել (երկրի նախկին ղեկավարությունից), և աշխատում ենք փոփոխություններ կատարել և մշակել կրթական ծրագրերը», - ընդգծել է ալ-Քադիրին։

--00—ՅՄ