Սիրիայում զանգվածային հանրահավաքներ են տեղի ունեցել՝ ի աջակցություն նոր իշխանությունների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2024-12-13_18-19-12

Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում՝ տոնելու նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հալեպում BBC-ի թղթակիցը նշում է, որ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված մարդիկ տոնում են այս օրը, որը կոչել են «Հաղթանակի օր»։ Մարդիկ թափահարում են ընդդիմադիր շարժումը ներկայացնող դրոշներ, իսկ երկրի դրոշները հանվել են հրապարակից։ Միևնույն ժամանակ որոշ մարդիկ մտահոգություն են հայտնել, քանի որ չգիտեն՝ ինչ է լինելու հետո։ Շատերը BBC-ին հայտնել են ֆինանսական դժվարությունների մասին։ 

Նախքան Սիրիայի տարբեր քաղաքներում անցկացվող հանրահավաքները, մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ հավաքվել են Ասադի իշխանության տապալումից հետո առաջին ուրբաթօրյա աղոթքներին։ Դամասկոսի Ումայադի հրապարակում ժողովրդի շարքերում են եղել նաև սև հանդերձանքով, զինված մարտիկներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումից, որի գլխավորությամբ տեղի ունեցավ Սիրիայում իշխանության տապալումը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ