ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

ռ.jp

2024-ին ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը նվազել է, ընդհանուր ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ։ Այս մասին այսօր՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

 «2024-ին նվազել են միայն ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը, իսկ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից եկողների թիվն աճել է»,- հավելել է նա։

--00—ԼՀ