ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
«Հ1-ի ուղիղ եթերով ցուցադրում են Հայաստանի կապիտուլյացիոն ակտը: Իշխանություն և ոչ մի պարտավորություն չունեցող, հեռացող բայդենյան վարչակարգի հետ ՀՀ իշխանությունները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրում, որին հետևում է պատերազմական իրավիճակներում ադրբեջանական էներգակիրների անվտանգության մասին մտածող բաբաջանյան-պետրոսղազարյան խանդավառված հարցազրույցը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Ազատ Ադամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
«1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով:
Ցավոք, մի քանի հազարամյակի պատմություն ունեցող հայ ազգը իրավիճակին համարժեք պատասխան տվող կուռ էլիտա չունեցավ, բայց ունեցավ մարդիկ , ովքեր ,էլիտայի դիմակ դրած ,մեղադրում են միամիտ , անիրազեկ ժողովրդին:
Հուսանք ՝ նոր եկող ամերիկյան վարչակարգը համաշխարհային այնպիսի իրավիճակ կստեղծի, որից կծնվի իրական հայկական էլիտա , և Հայոց նավն անվտանգ դուրս կգա հին աշխարհակարգից նոր աշխարհակարգ»,–գրել է քաղաքագետը:
--00—ՍՊ