Հարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Screenshot_3

Իրավապահ մարմինները ձերբակալել են Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին։ Այս մասին հայտնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հակակոռուպցիոն հետաքննության վարչությունը։

Նշվում է, որ նա մեղադրվում է իշխանության չարաշահման, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձի և ապստամբության փորձի մեջ։

«Տեղական ժամանակով ժամը 10:33-ին նախագահ Յուն Սոկ-Յոլի ձերբակալման հրամանն իրականացվեց»,- լրագրողներին հայտնել են գերատեսչությունից:

--00—ՅՄ