Երևանում հետախուզվողին համոզել են ինքնակամ ներկայանալ ոստիկանություն․ սպառնում էր ինքնավնասմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

photo_2025-01-15_13-06-33

Այսօր՝ հունվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ մոտ 4 ժամ բանակցություններ են վարել հետախուզման մեջ գտնվող տղամարդու հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ոստիկանության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող 35-ամյա Գևորգ Մ.-ն գտնվում է Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանում:

Պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ու բաժնի պետ Ս. Խմելյանը, բաժնի պետի տեղակալ Գ. Պողոսյանը կարողանում են համոզել տանը գտնվող անձանց բացել դուռը, ապա մտնելով ներս, մոտ 4 ժամ բանակցություններ են վարում նրա հետ, ով սկզբում ասում է, որ ոստիկանները թողնեն, գնան, հակառակ դեպքում իր մոտ եղած դանակով ինքնավնասում կանի: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ