Ռոնալդուն կդառնա ակումբի համասեփականատեր․ հայտնի են մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

գգմ

Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» համասեփականատեր՝ ակումբի հետ նոր պայմանագրի պայմաններով։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա խաղացողը կստանա բաժնետոմսերի 5 տոկոսը։ Պորտուգալացի աստղը նոր պայմանագրից տարեկան պետք է վաստակի 200 միլիոն եվրո։ Այսպիսով, Կրիշտիանուն կշարունակի մնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և շաբաթական կվաստակի մոտ 3,8 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ