ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Մեր երկրի առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք երկխոսությամբ։ Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, հիմքեր չեմ տեսնում, որ տարածաշրջանը էսկալացվի։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«ՀՀ սահմանների անվտանգությունը մենք պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն զինված ուժերի կամ մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ։ Մեր երկրի առջև ծառացած խնդիրները պետք է լուծենք երկխոսությամբ։ Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր, իսկ ես՝ որպես ՀՀ պաշտպանության նախարար, հիմքեր չեմ տեսնում, որ տարածաշրջանը էսկալացվի։ Յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ։ Ես չեմ ուզում խոսել, թե նախկինում ինչ է եղել, ես խոսում եմ նրա մասին, թե ինչպես եմ պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։», - նշել է ռազմական գերատեսչության ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ