ՔՊ-ի ձեռքը ճար լինի՝ թույն կուղարկի Բաքվի բանտ, սա՛ է իրենց բարոյականության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Ստորություն է մտածել, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եթե հետ գա, մեր իշխանությանը մրցակից կլինի։ Ձեռքները ճար լինի, թույն կուղարկեն Կարմիր խաչի հետ, իրենց բարոյականությունը դա է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական- քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը։

Անդրադառնալով ընտրություններին, Նահապետյանը նշեց, որ չպետք է կրկնել 2021 թվականի սխալները, ընդդիմությունը պետք է միասնական, մեկ ճակատով հանդես գա․ «Պայքարելու եմ, որ 2021-ի տուն- տունիկը չլինի, ընդդիմությունը չպետք է Փաշինյանի համար մասովկա ապահովի, քաղցր ընտրություններ չպետք է սպասվեն Փաշինյանին։ Ընդդիմությունը միասնական ֆրոնտով պետք է Փաշինյանի համար լուրջ ռիսկեր ստեղծի»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ